211652_close_icon
views-count6919 դիտում article-date 17:38 27-04-2017

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվում

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, Բոսֆորի ծովածոցից 40 կմ հարավ-արևմուտք, ռուսական ռազմածովային ուժերի «Լիման» հետազոտական նավը բախվել է Տոգոյի դրոշավ բեռնատար նավի, որը անասուններ էր տեղափոխում: Հայտնում է BBC ռուսական ծառայությունը: Հաղորդվում է, որ «Լիմանը» բախվել է բեռնանավին մառախուղի և վատ տեսանելիության պատճառով: Բախումից հետո ծակվել է «Լիման»-ի աջ նավակողը, ինչից հետո նավը սկսել է խորտակվել: Տեղեկատվության համաձայն՝ ռուսական նավում գտնվել է 78 մարդ, նրանց հաջողվել է փրկվել: Տոգոյի դրոշով բեռնանավը էական վնասներ չի կրել և շարունակել է իր ուղին:

Նմանատիպ նյութեր