211652_close_icon
views-count3169 դիտում article-date 15:27 27-04-2017

Այս տարի կլուծվի Աղետի գոտու անօթևան ևս 100 ընտանիքների բնակարանի խնդիրը

Կառավարության այսօրվա նիստում Գործադիրը հաստատել է 2017թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ ՀՀ դրամի հաշվին: Դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653 ընտանիքի բնակարանային խնդիրը: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված 560.0 մլն ՀՀ դրամ միջոցներով լուծել ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր:

Նմանատիպ նյութեր