211652_close_icon
views-count5810 դիտում article-date 14:48 27-04-2017

Տոնավաճառներում իրականացված հսկողական աշխատանքները կրել են նախազգուշացնող բնույթ, ոչ ոք չի տուգանվել. ՊԵԿ նախագահ

Տոնավաճառներում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ, և որևէ տնտեսվարող սուբյեկտ մինչև հիմա չի տուգանվել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց Վարդան Հարությունյանը, ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի դիտարկման, թե տոնավաճառներում առևտրային գործունեություն իրականացնողները հարցեր են բարձրացնում ստուգումների վերաբերյալ: «Մեր կողմից իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ, և որևէ մեկը մինչև հիմա չի տուգանվել: Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբերի ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում նախազգուշացումների արդյունքում, կարող եմ ասել, որ դրական միտում կա: Միջին ու փոքր տնտեսվարողները հասկացել են, որ իրենց ուղղված չէր այս ամենը, այլ ուղղված էր խոշոր բիզնեսին»,- ասաց Հարությունյանը: Նա հայտնեց, որ կազմվել է համատեղ աշխատանքային խումբ, և ՊԵԿ-ը սպասում է, որ նրանց կողմից ներկայացվեն առաջարկներ համատեղ քննարկման համար: «Շատ հստակ դա շարունակում ենք, մեր գաղափարախոսությունը հետևյալն է ՝ փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու, բայց այդ բեռը չավելացնելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոշոր բիզնեսի հաշվառումը մենք ունենալու ենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, պետք է պարզ խոսել խոշոր բիզնեսմենների հետ:

Նմանատիպ նյութեր