211652_close_icon
views-count2158 դիտում article-date 14:35 27-04-2017

Մեր համաքաղաքացիների համար վարկային տույժ-տուգանքների կիրառման մեխանիզմը վաղաժամ է. վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարկային կազմակերպությունների պարտավորությունների կատարման վերաբերյալ քաղաքացիներից ստացված դիմումներին: «Մենք դիմումներ ենք ստանում, համաձայն որոնց՝ վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր առավելություններն ունի, սակայն դեռ մեր համաքաղաքացիների, նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար վաղաժամ է: Այստեղ մենք բան ունենք անելու, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց, թե ի՞նչ անելիք ունի այդտեղ կառավարությունը: «Դա միջազգային պրակտիկա է: Նախորդ տարի մենք օրենսդրական փոփոխություն ենք արել և նոր օրենք ենք տարել Ազգային ժողով, երկու ընթերցում անցել է, բայց քանի որ վերջին նիստերը չկայացան, քվեարկություն չի եղել: Համաձայն այդ նախագծերի՝ սահմանափակվում է հիփոթեքի դեպքում տույժ ու տուգանքներ դնելը, վարկերի մասով այդ հարցը լուծված է»,- ասաց ԿԲ նախագահը: Վարչապետը ԿԲ նախագահին հանձնարարեց հստակեցնել այս հարցում անելիքները, որպեսզի հարցն արագ կարգավորվի:

Նմանատիպ նյութեր