211652_close_icon
views-count3285 դիտում article-date 13:49 27-04-2017

Հայաստանի վետերանների հավաքականը գլխավորեց շախմատի աշխարհի առաջնությունը

Կրետե կղզում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի վետերանների հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով հաղթեց Անգլիա 1-ին: Արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը սեւերով պարտության մատնեցին, համապատասխանաբար, Ջոն Նանին եւ Քեյթ Արկելին: Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Նայջլ Շորտի, Կարեն Մովսիսյանը` Ջոն Շպիլմանի հետ: Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր (10.5 անհատական միավոր) եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Նմանատիպ նյութեր