211652_close_icon
views-count2858 դիտում article-date 12:44 27-04-2017

ԱՄՆ-ում փորձարկել են Minuteman III միջցամաքային բալիստիկ հրթիռը

Ամերիկյան ռազմաօդային ուժերը հաջողությամբ փորձարկել են Minuteman III միջամաքային բալիստիկ հրթիռը, որը երկրի ռազմավարական միջուկային ուժերի հիմքն է կազմում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նշված է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է այս գիշեր, Կալիֆորնիա նահանգի Վանդերբերգ ավիաբզայից։ Նրա մարտագլխիկը հաջողությամբ հաղթահարել է մոտ 4.200 մղոնը մինչև Մարշալյան կղզիներ։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն ունի 450 նման հրթիռ։ Իսկ ներկայացված հրթիռն ունակ է խոցել թիրախը 12.000 կմ շառավղով։

Նմանատիպ նյութեր