211652_close_icon
views-count5836 դիտում article-date 21:12 26-04-2017

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները. ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ

Թուրքիայում ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է 1009 մարդ, որոնք կասկածվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Երկրի իրավապահները շարունակում են հետապնդել ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներին: Վերջին ամիսների ընթացքում սա գյուլենականների դեմ ամենալայնածավալ գործողությունն է, որն իրականացվել է Թուրքիայի բոլոր 81 նահանգներում: Նոր ձերբակալությունները հաջորդեցին Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որն էլ ավելի է ուժեղացնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը: Նշվում է, թր հիմնականում ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ:

Նմանատիպ նյութեր