211652_close_icon
views-count28074 դիտում article-date 19:25 26-04-2017

Տնօրենը դիմել է ոստիկանություն, հայտնելով, որ ադմինիստրատորը ծեծի է ենթարկել իրեն և սպառնացել, որ կսպանի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել՝ երեկ՝ ապրիլի 25-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Գ. Մահարու փողոցի բնակչուհի, 50-ամյա Գայանե Տեր-Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում Երևան քաղաքի Փարպեցու փողոցի 9/1 հասցեում՝ «ՍԱՆ ՌԵՅ» հոստելում, վիճաբանություն է տեղի ունեցել հոստելի ադմինիստրատոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Նաիրա Շահնազարյանի և իր միջև, որի ժամանակ վերջինս ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Տեր-Պողոսյանը, ով նշված հոստելի տնօրենն է, հայտնել է նաև, որ Ն. Շահնազարյանը, ով նշված հոստելի ադմինիստրատորն է՝ հարվածներ հասցնելու ժամանակ իր հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել: Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր