211652_close_icon
views-count5781 դիտում article-date 18:48 26-04-2017

Մայիսի 9-ն է՛լ ավելի մեծ շուքով տոնելու և սերունդներին հիշողություններն ու ոգևորությունը փոխանցելու համար Երևանում կկազմակերպվի «Անմահ գունդ» խորագրով քայլերթ

Մայիսյան տոների շարքում խորհրդանշական է համարվում մայիսի 9-ը. այդ օրը հայերի համար եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծում և Շուշիի ազատագրում: Այդ օրն ընդմիշտ կմնա որպես մեր ժողովրդի ազատության և անկախության պահպանման, անձնազոհության, ֆաշիստական ստրկացման վտանգից մարդկության փրկության խորհրդանիշ: Մայիսի 9-ն է՜լ ավելի մեծ շուքով տոնելու և սերունդներին հիշողություններն ու ոգևորությունը փոխանցելու համար «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապտության վետերանների խորհրդի հետ համատեղ, սույն թվականի մայիսի 9-ին Երևանում կազմակերպում է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը: Ակցիային կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրեր, «Երկրապահ» կամավորական միությունը, ուսանողներ և աշակերտներ Հայաստանից և Արցախից: Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական մեծ պատերազմի մասնակից բարեկամ վետերանների մասին հիշողությունը և ապահովել սերունդների հաջորդականությունը: Վերոնշյալ ակցիան չի հետապնդում ոչ մի քաղաքական նպատակ: Մոսկվայում մարտի 20-ին «Հայ-ռուսակական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և «Ռուսաստանի անմահ գունդ» Համառուսական քաղաքացիահայրենասիրական հասարակական շարժման միջև ստորագրվեց պաշտոնական համաձայնագիր՝ երկկողմ համագործակցության մասին: Համաձայնագրի արդյունքում ՀՌԵՄ-ը դարձավ «Ռուսաստանի անմահ գնդի» պատմական հիշողության պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործման պաշտոնական գործընկերը Հայաստանում: Այս ծրագրի շրջանակներում կազմակերպիչները կոչ են անում միանալու և մասնակցելու «Անմահ գունդ» շարժմանը և հարգել Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակը: Ակցիան կմեկնարկի Ազատության հրապարակից՝ ժամը 13:30-ին, որից հետո քայլերթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Մանկական զբոսայգի։ Քայլերթը կավարտվի ժամը 16:00-ին: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն 500-1000 մասնակից: Միջոցառման անցկացման ժամանակ կօգտագործվեն պաստառներ, նկարներ, բարձրախոսներ: [b]Միջոցառման կազմակերպիչ՝ «Հայ-Ռուսակական Երիտասարդական Միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպություն Նախագահ՝ Գոհար Ղումաշյան: [/b]

Նմանատիպ նյութեր