211652_close_icon
views-count3146 դիտում article-date 17:47 26-04-2017

Մայրաքաղաքում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և հայ անվանի այլ գործիչների հուշատախտակները

Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի հ. 1 հասցեում ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի գրող,հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշման նախագծին: Ավագանու մեկ այլ որոշմամբ Բուզանդի փողոց հ. 30 հասցեում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Երևանի ավագանին հավանություն է տվել նաև պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի հուշատախտակը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:

Նմանատիպ նյութեր