211652_close_icon
views-count5567 դիտում article-date 17:24 26-04-2017

«Օսասունայի» մարզիչ. Մեսիին չեզոքացնելու համար անհրաժեշտ են ձեռնաշղթաներ և ատրճանակ

«Օսասունայի» գլխավոր մարզիչ Պետեր Վասիլևիչը` Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղից առաջ կարծիք է հայտնել, թե ինչպես կարելի է խաղալ Լիոնել Մեսիի դեմ: «Ես արդեն ասել եմ, որ Մեսիի դեմ խաղալու համար մեզ կոնկրետ պլան է պետք, և խաղացողներն ասացին, դրա համար անհրաժեշտ են ձեռնաշղթաներ և ատրճանակ: Մեսին կարող է խաղում չերևալ, բայց հետո միացնում է շարժիչը և 10 րոպեում անում այն, ինչ նա միշտ է անում: Պետք է «Բարսելոնայի» դեմ պայքարել առանց վախի: Գիտենք, թե ինչ մակարդակի դիմադրության ենք հանդիպելու: Գիտեմ, որ կատալոնացիներրը շատ լավ են խաղում, այժմ նրանց մոտ դրական դինամիկա է: Նրանք վերադարձել են չեմպիոնական մրցավազք և չեն կարող սայթաքել իրենց երկրպագուների աչքի առջև: Հասկանում եմ, որ մեր համար շատ ծանր է լինելու», ասել է Վասիլևիչը: Խաղը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր