211652_close_icon
views-count18151 դիտում article-date 16:06 26-04-2017

Փարաքարի միջն. դպրոցի 63-ամյա տնօրենը հաղթեց իր երիտասարդ մրցակցուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի՝ հայտնի կամուրջով միջնակարգ դպրոցի ներկայիս տնօրեն Վարազդատ Վիլիկի Հակոբյանը բոլորում է իր կյանքի 64-րդ և իր պաշտոնավարման 14-րդ տարին: Այդ տարիների ընթացքում դպրոցը երբեք պատշաճ կերպով չի հիմնանորոգվել և այսօր համարվում է դասապրոցեսների համար անպիտան շինություն: Դպրոցի աշակերտների ընդհանուր թիվն էլ գնալով նվազել է. դպրոցականները տեղափոխվել են Երևանի, կամ տարածաշրջանի այլ կրթօջախներ, կամ էլ իրենց ընտանիքների հետ մեկնել արտերկիր: Երեկ՝ ապրիլի 25-ին, դպրոցի դասասենյակներից մեկում անցկացված տնօրենի մրցույթի ընթացքում ևս մեկ անգամ բարձրաձայնեց և հերթական անգամ առաջադրեց իր թեկնածությունը, քանի որ ինչպես ինքն է ասում՝ բավականաչափ լավ բաներ է արել. դպրոցը դարձրել է ավելի լավը և դեռ անելիքներ ունի և բերեց ևս մեկ օրինակ՝ ընթացիկ տարում ուսուցիչների աշխատավարձը փոքր չափով բարձրացնելու հնարավորություն ուներ, սակայն չբարձրացրեց, այլ այդ գումարով լավ գույք գնեց, ավելի կոնկրետ՝ տեսախցիկներ և տեղադրել տվեց դպրոցում ու տարածքում։ 2016-ի հուլիսի 30-ին տնօրենն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու՝ ատեստավորվելու և մրցույթին մասնակցելու իրավունք այլևս պիտի չունենար, սակայն արի ու տես, որ «ինչ-որ ձեռք»-ի ազդեցության շնորհիվ, նա ատեստավորվել էր և երեկ ոչ միայն ներկայացավ, այլև հանձնաժողովի բոլոր 8 անդամների ձայներով՝ միաձայն հաղթեց իր երիտասարդ և խոստումնալից մրցակցուհուն՝ Ռուզաննա Ժամհարյանին: Առաջինը, ըստ այբենական կարգի, իր ծրագիրը հանձնաժողովին ներկայացրեց Ռ. Ժամհարյանը, հստակ ներկայացրեց իր նպատակներն ու պատասխանեց հանձնաժողովի հարցերին: Վ. Հակոբյանը հանձնաժողովին ներկայացավ 2-րդը և հանձնաժողովի անդամներին ավելի շատ ներկայացրեց ոչ թե իր նպատակները, այլ ձեռքբերումները: Արդյունքում, ինչպես արդեն նշեցինք, գործող տնօրենը հաղթեց միաձայն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դիմում է ՀՀ Կառավարությանն ու ԿԳ նախարարին՝ սույն հրապարակումը, որպես օրինախախտության մասին վկայող հաղորդագրություն ընդունելու պահանջով: Լուսանկարնեը և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր