211652_close_icon
views-count2896 դիտում article-date 14:09 26-04-2017

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի շինարարության ոլորտում ներդրումների իրականացմամբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 26-ին հանդիպել է քուվեյթցի ներդրող Չարլզ Հայդերի հետ։ Ներդրողը հետաքրքրված է Հայաստանում շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտով։ Նախարարը Չարլզ Հայդերի հետ քննարկել է Հյուսիս–Հարավ ճանապարհի կառուցման ոլորտում անհրաժեշտ ներդրումները, իրականացման հնարավոր տարբերակները և առաջարկել համագործակցության հեռանկարները քննարկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։ Քուվեյթցի ներդրողն իր հետարքրքությունն է հայտնել նաև Հայաստանում էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի առնչությամբ։ Ներդրողն իր աջակցությունն է հայտնել իր գործընկերներին Հայաստան հրավիրելու գործում՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նախարար Կարայանը նշել է․ «Ձեզ առաջարկում եմ այցելել նախարարութան կողմից ստեղծված investmentprojects.am կայքը, որն անհրաժեշտ տեղեկատվության է պարունակում թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի և թե՛ առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք ցանկացած ծրագիր մանրամասն քննարկել Ձեր և ձեր գործընկերների հետ»։ Չարլզ Հայդենն էլ իր հերթին նշել է, որ շնորհակալ է արդյունավետ քննարկման համար և հավելել․ «Ուրախ եմ տեսնել Ձեր կառավարության քաղաքականությունը ներդրումների ոլորտում։ Ակնհայտ են ներդրումային միջավայրի դրական փոփոխությունները։ Հայաստանն իսկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի»։

Նմանատիպ նյութեր