211652_close_icon
views-count2597 դիտում article-date 13:56 26-04-2017

Ամերիկյան ավիակիրը փոխել է ուղղությունը, որպեսզի չբախվի իրանական նավին

Պարսից ծովածոցում միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան ու իրանական նավերի մասնակցությամբ, որը կարող էր վատ ավարտ ունենալ, հաղորդել է Fox News հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրին, հայտնել է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերին պատիկանող Mahan ավիակիրը ստիպված է եղել փոխել ուղղությունը, որպեսզի չբախվի իրանական ռազմական նավին։ Աղբյուրի խոսքով՝ ավիակիրը նկատել է դեպի իրեն եկող Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի նավը և սկսել է հրթիռային ազդանշաններ ուղարկել, սակայն անօգուտ։ Այդ ժամանակ ամերիկյան նավի հրամանատարությունը որոշում է կայացրել արագ փոխել ուղղությունը, որպեսզի տեղի չունենա բախում՝ իր հետևանքներով։

Նմանատիպ նյութեր