211652_close_icon
views-count6684 դիտում article-date 23:12 25-04-2017

Պեֆրո Ագրամունդը մինչև շաբաթվա վերջ հրաժարական կտա

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ նախագահ Պեֆրո Ագրամունդը մինչև շաբաթվա վերջ հրաժարական կտա: «ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ արտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ»,- նշված է Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակութն անդամը նաև տեղեկացրել է, որ զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր