211652_close_icon
views-count3144 դիտում article-date 20:21 25-04-2017

Երևանի քաղաքապետը կոչ է անում համաքաղաքացիներին միանալ «Մաքուր Երևան» ծրագրին

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ապրիլի 25-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքում իրականացնել ներքին շաբաթօրյակներ՝ կարևորելով մեր համաքաղաքացիների մասնակցությունն այդ նախաձեռնությանը։ Քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների համապատասխան ծառայություններին գույքագրել աղբի կուտակումների քրոնիկ վայրերը, իսկ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին՝ ուշադիր լինել քաղաքացիների կողմից համացանցում մատնանշվող հասցեներին և օպերատիվ կերպով փոխանցել կոմունալ ծառայություններին։ «Մենք կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին միանալ «Մաքուր Երևան» նախաձեռնությանը՝ խնդրելով, որպեսզի իրենք ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս հարցում: Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Մենք միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը: Միաժամանակ, կոչ եմ անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նմանատիպ նյութեր