211652_close_icon
views-count8105 դիտում article-date 23:30 25-04-2017

Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Պատարագ է մատուցվել

Ապրիլի 23-ին և 24-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Դամասկոսում: Ապրիլի 23-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս Հայ Առաքելական առաջնորդանիստ եկեղեցու բակում կայացավ հիշատակի միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված բանախոսություն և քննարկում: Ապրիլի 24-ին Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Պատարագ, որին ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաությանը, Դամասկոսի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ ու պատվիրակներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ: Պատարագից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի առջև մատուցվեց Սրբոց Նահատակաց բարեխոսության կարգ: Նույն օրը միջոցառում տեղի ունեցավ նաև Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Դիմելով ներկաներին՝ դեսպան Փոլադյանը նշեց, որ Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց մեկուկես միլիոն զոհերի հիշատակը վառ է հայ ազգի հիշողության մեջ: Դեսպանն ընդգծեց նաև Սիրիայում տիրող ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում հայ համայնքի հավաքականության և համախմբվածության, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական լինելու կարևորությունը: Ապրիլի 24-ի երեկոյան Դամասկոսի Հայ Կաթողիկե Թագուհի Տիեզերյաց եկեղեցում Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանի ղեկավարությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ և աղոթք: Այնուհետև, Հայ Կաթողիկե «Արմինյան» սրահում տեղի ունեցավ «Ոգեկոչում ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց» խորագրով հուշահանդեսը՝ Դամասկոսի ազգային միությունների մասնակցությամբ: Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկավ Կիպրոսի Հայ Առաքելական թեմի նախկին առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը:

Նմանատիպ նյութեր