211652_close_icon
views-count11300 դիտում article-date 19:08 25-04-2017

ՌԴ կառավարության Ту-214 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկի օդնավակայանում

ՌԴ կառավարության Ту-214 օդանավը Օմսկի օդնավակայանից անմիջապես թռիչքից հետո արտակարգ արգելակում է կիրառել և վերադարձել օդնավակայան: Այս մասին իր Twitter-ում գրառում է կատարել «Комсомольская правда»-ի թղթակից Ելենա Կրիվյակինան: Ըստ նրա՝ օդաչուների մոտ հայտնվել է բաց դռան առկայության մասին նախազգուշացում, ինչից հետո օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավում գտնվել են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը, և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմը: Պատվիրակությունը Մոսկվա է մեկնել մեկ այլ օդանավով:

Նմանատիպ նյութեր