211652_close_icon
views-count2487 դիտում article-date 19:28 25-04-2017

Մենք չենք խուսափում հարկերից. առևտրականները կրկին ցույց են կազմակերպել

Այսօր առավոտյան կառավարության դիմաց կրկին հավաքված «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները, նախքան վարչապետի հետ հանդիպման գնալը, բարձրախոսով հնչեցրեցին իրենց առաջարկները: «Մենք չենք խուսափում հարկերից, թող չստացվի այնպես, որ մենք հարկերից խուսափում ենք կամ ինչ-որ մի բանից խույս ենք տալիս, չէ, ըտենց բան չկա։ Մեր առաջարկն է, որ դա արվի «Մեկ պատուհան» սկզբունքով: Այսինքն՝ մաքսային կետերում, եթե մենք ենք ապրանքը բերում, միանգամից էդ 1.5 տոկոսը վճարենք տեղում՝ առանց խուսափելու։ Սա մեր համար ավելի հեշտ է լինելու, քան եթե գոյություն ունեն կարգոներ, որոնց մենք վստահելու ենք մեր ապրանքը: Թող նույն 1.5 տոկոսը ներառվի էդ կարգոյի արժեքի մեջ, ու մենք հանգիստ գնանք էլի աշխատենք»,-հայտարարեց ցույցի կազմակերպիչ Գագիկ Դանիելյանը: Առևտրականները մտադիր են ցույցերը շարունակել այնքան ժամանակ, մինչև լսեն իրենց հարցերի դրական պատասխանները: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ցույց էին անցկացրել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ հարկային մարմինները լայնածավալ ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում:

Նմանատիպ նյութեր