211652_close_icon
views-count2650 դիտում article-date 15:41 25-04-2017

Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել Սիրիայի հարցով հուշագրի վերականգնման մասին տեղեկությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Վաշինգտոնը իբրև թե ցանկանում է վերականգնել Սիրիայի օդային տարածքում ԱՄՆ-ի հետ ՌԴ-ի հնարավոր միջադեպերը կանխող հուշագիրը։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։ «Դա՝ առանց մեկնաբանությունների»,-ասել է Պեսկովը՝ ի պատասխան այդ թեմայի վերաբերյալ տրված հարցին։ Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Մոսկվա կատարած այցելության ժամանակ հուշագիրը վերականգնելու խնդրանքով է դիմել ռուսական ղեկավարությանը։ Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախագահ Պուտինը պատրստ է այդ քայլին։

Նմանատիպ նյութեր