211652_close_icon
views-count2634 դիտում article-date 14:48 25-04-2017

ԵՄ-ը Մեծ Բրիտանիայից 2 մլրդ եվրո կպահանջի` պատճառած մաքսային վնասի համար

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի իշխանություններից 2 մլրդ եվրո կպահանջի Brexit-ից հետո նոր առևտրային համաձայնագիր կնքելուց առաջ՝ մաքսային խարդախություններին հակազդել չկարողանալու պատճառով հասցված մեծ վնասի համար, գրում է Times թերթը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրի։ Վերջինիս խոսքով՝ ԵՄ-ում գտնում են, որ Բրիտանիայի մաքսային ու հարկային հարցերով վարչությունը չի կարողանում խոչընդոտել հանցագործություններին, հիմնականում, չինական, որոնք իջեցնում են ԵՄ տարածքից բրիտանական Դուվր և Ֆելիքսթոու քաղաքների միջով անցկացվող ապրանքների գինը։ Նշված հանցախմբերը երկար ժամանակ է, ինչ վճարումներ չեն անում և գումարի չափը գերազանցել է մի քանի միլիարդ ֆունտ ստեռլինգը։ «Այդ խարդախությունը մինչ օրս շարունակվում է, և Բրիտանիան գիտի այդ մասին։ Դա դուրս է գալու ջրի երես առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ և ազդելու է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի հետագա մաքսային հարաբերությունների վրա»,-մեջբերում է թերթը Եվրոպական հանձնաժողովի իր աղբյուրի խոսքը։ Թերթը նաև պաշտոնական տվյալներ է մեջբերում այն մասին, որ հանցավոր խմբերը կրկնապատկել են բեռների ծավալը, որոնք անօրինական ճանապարհով բրիտանական նավահանգիստներից տեղափոխում են եվրոպական տարբեր քաղաքներ։ Որպես օրինակ նշվում է, որ 2013-2016 թվականներին Չինաստանից հագուստի և կոշիկի մատակարարումները ավելացել են 192 մլն կգ-ից և հասել մինչև 407 մլն կգ-ի։

Նմանատիպ նյութեր