211652_close_icon
views-count2857 դիտում article-date 09:15 25-04-2017

ՀՅԴ-ն կձգտի ստանալ նոր դիրքեր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձևակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Ընդ որում, այստեղ միարժեք դժվար է ասել, որ խոսքը պորտֆելների և այլ պաշտոնների աճի մասին է: ՀՅԴ-ն հազիվ թե շեշտը դնի դրանց վրա, քանի որ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով և հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: ՀՅԴ-ն ըստ ամենայնի կձգտի ստանալ նոր դիրքեր ոչ թե նոր պաշտոնների մասով, այլ, այսպես կոչված, կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր