211652_close_icon
views-count19090 դիտում article-date 18:51 24-04-2017

«Թուրքերը և հայերը այս տարածաշրջանի 2 հնագույն ժողովուրդներ են». Էրդողանը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձում ասված է. «Այս տարի ևս մեկ անգամ մենք հայտնեցինք մեր հարգանքի տուրքը՝ ի փառ օսմանյան հայերի, որոնք կորցրել են իրենց կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի ծանր տարիներին։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Թուրքերը և հայերը այս տարածաշրջանի երկու հնագույն ժողովուրդներ են, կիսում են ընդհանուր պատմություն և այս աշխարհագրական տարածքի մշակույթը։ Նրանք կողք կողքի ապրում են հազար տարի։ Հայերը մեծ ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության, ինչպես նաև մեր հանրապետության կայացման հարցում։ Ինչպես նախկինում, ներկայում ևս, հայերը՝ որպես հավասար և ազատ քաղաքացիներ, մեծ ներդրում ունեն մեր պետության սոցիալական, քաղաքական և առևտրային կյանքի կայացման հարցում։ Մեր մեկ ընդհանուր նպատակն է, որ երկու ժողովուրդները, որոնք դարերի ընթացքում կիսել են վիշտ և երջանկություն, բուժեն անցյալից եկած վերքերը և նպաստեն մարդկանց միջև կապերի ամրապնդմանը։ Մենք վճռական ենք արդարացնելու մեր ջանքերը և պահպանելու օսմանյան հայերի հիշատակը, ինչպես նաև՝ ապագայում պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը։ Այս առիթով, ցանկանում եմ ընդգծել, որ հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը պահպանելը մեզ համար կարևորագույն խնդիր է»։

Նմանատիպ նյութեր