211652_close_icon
views-count5518 դիտում article-date 18:19 24-04-2017

Դաղստանում 6-րդ դասարանի աշակերտը նռնակ է պայթեցրել դասարանում. կա 1 զոհ, 12 վիրավոր

Դաղստանի Ագվալի բնակավայրի դպրոցում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ դպրոցի համակարգչային սենյակում նռնակ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ երեխա, կան վիրավորներ: Դաղստանի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 աշակերտ, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմուքնում: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Նռնակ բերողը 6-րդ դասարանի աշակերտ է եղել, ով տեղում մահացել է:

Նմանատիպ նյութեր