211652_close_icon
views-count5705 դիտում article-date 16:45 24-04-2017

Երկրապահը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր տարածքներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եռասերունդ Երկրապահը Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Զուգահեռաբար ծաղկադրումներ են կատարվել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր տարածքներում։ Մինչ այդ, ծաղկադրվել է ԵԿՄ վարչության շենքի տարածքում տեղադրված ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների խաչքարը։ Իսկ նախօրեին երկրապահներն ամենուր մասնակցել էին ջահերով երթին։ Մասնավորապես, Էջմիածին քաղաքում անցկացված ջահերով երթին ներկա է գտնվել նաև ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր