211652_close_icon
views-count27551 դիտում article-date 14:35 24-04-2017

Կարծում եմ՝ թերություն չկա մեր աշխատանքի մեջ, իսկ ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետևում. Լևոն Սարգսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Լևոն Սարգսյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի նպաստում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ»,-ընդգծեց Լ. Սարգսյանը։ Հարցին, թե որքանով է այդ աշխատանքն արդյունավետ լինելու, նա պատասխանեց. «Այնքանով, որքանով հասարակությունն ականատես է լինելու: Ես կարծում եմ՝ բավականին արդյունավետ է»: Իսկ փաստը, որ վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանությունը նոր պետություններ չեն ճանաչել, չի նշանակում, որ հայկական իշխանություններն են թերացել այդ հարցում, իսկ նախագահն այդ ուղղությամբ ամեն ինչ անում է. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, գուցե դեռ մի բան էլ ավելի: Դրանք արտաքին հանգամանքներից կախված բաներ են, մեր կամքից անկախ»: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Լ. Սարգսյանը նշեց, որ ինքը երկրի ներքին քաղաքական զարգացումներին չի հետևում և չի էլ զբաղվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր