211652_close_icon
views-count41443 դիտում article-date 13:56 24-04-2017

Արտակարգ դեպք Արթիկում. ոստիկանները կանխել են 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի էստակադայից քաղաքացին փորձում է ցած նետվելով ինքնասպանություն գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Ադամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է տևական ժամանակ բանակցություններ վարել էստակադայի վտանգավոր եզրագիծն անցած Արթիկ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Պերճ Թամարյանի հետ, իսկ հետո արդեն ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի և անչափահասների գործերով խմբի ավագ օպերլիազոր Դավթյանի գլխավորությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, ով տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պ. Թամարյանը ծայրահեղ այդ քայլին դիմել էր՝ պատճառաբանելով, որ ընտանեկան խնդիրներ ունի։ Ըստ տեղեկությունների՝ նա տառապում է «սուր հոգեշարժական պսիխիոզ» հիվանդությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցու[/color]մ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր