211652_close_icon
views-count3832 դիտում article-date 12:51 24-04-2017

Եվրոպայի առաջնություն. Արթուր Դավթյանը 5-րդն է հենացատկերում

Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մրցման վերջին օրը, հենացատկեր վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը (14.583 միավոր): Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը (14.933 միավոր): Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրեց վեց մարմնամարզիկ` Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արմեն Պետրոսյանը եւ Վիգեն Խաչատրյանը: Նրանցից միայն Մերդինյանին հաջողվեց կանգնել պատվո հարթակին` դառնալով բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր