211652_close_icon
views-count4316 դիտում article-date 11:08 24-04-2017

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ, կիրառել է նաև հաստոցավոր և ձեռքի հակատանկային նռնականետեր

Ապրիլի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (4 արկ), իսկ արևելյան հատվածում՝ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր