211652_close_icon
views-count5866 դիտում article-date 10:31 24-04-2017

Հայտնի են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» շարժման առաջնորդ Էմմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հաղթահարել են նախագահական ընտրությունների առաջին փուլը և դուրս եկել երկրորդ փուլ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալներին։ Մակրոնը ստացել է ձայների 23.75 տոկոսը, իսկ Մարին Լը Պենը՝ 21.53 տոկոսը։ Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է ձայների 19.91 տոկոսը, «Չհնազանդվող Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19,64 տոկոսը։ Նրանք դուրս են մնացել հետագա ընտրապայքարից։ Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 7-ին։ Ավելի վաղ Մակրոնի թեկնածությանը կողմ էին արտահայտվել նրա նախկին մրցակիցներ Բենուա Ամոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը:

Նմանատիպ նյութեր