211652_close_icon
views-count22839 դիտում article-date 01:31 24-04-2017

Իսպանիա. «Բարսելոնան» ֆանտաստիկ խաղում Սուպերկլասիկոյի վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ վերջաբան ունեցավ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կայացած Սուպերկլասիկոն` «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջեւ: Հանդիպումը լիովին արդարացրեց ակնկալիքները: Ամեն ինչ կար այս խաղում. Պայքար ամեն գնդակի համար, գոլային բազմաթիվ պահեր, ֆանտաստիկ սեյվեր, գեղեցիկ գոլեր, կարմիր քարտ, սյուժե: Դա է պատճառը, որ Սուպերկլասիկոն ֆուտբոլային աշխարհում իր կարգով համարվում է լավագույն մրցամարտը: Առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի էր` 1:1: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: Նախ` Ռակիտիչը գերազանց հարվածով կատալոնացիներին առաջ մղեց: Երբ 78-րդ րոպեին Սերխիո Ռամոսը Մեսիի դեմ կոպիտ սահանկման համար հեռացվեց խաղադաշտից, թվում էր, թե «Բարսելոնան» արդեն ձեռքից բաց չի թողնի հաղթանակը: Սակայն 86-րդ րոպեին նոր խաղադաշտ մտած Խամես Ռոդրիգեսը Մարսելոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը: Թվում էր, որ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին «Բարսելոնայի» եզրափակիչ գրոհն ավարտվեց Լիոնել Մեսիի դիպուկ եւ անկասելի հարվածով, որն էլ կամային հաղթանակ բերեց Լուիս Էնրիկեի թիմին: Խորհրդանշական էր, որ Մեսիի հաղթական գոլը 500-րդն էր «Բարսելոնայի» կազմում: Հիանալի հանդիպում, հիանալի խաղ` երկու թիմերի կողմից, եւ հիանալի վերջաբան, քանի որ միայն կատալոնացիների հաղթանակի դեպքում չեմպիոնական մրցավազքը կշարունակվեր: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 75 միավոր եւ հավասարվեց «Ռեալին»: Սակայբն մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: [b]Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր [/b] «Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:3 Կազեմիրո, 28, Խամես Ռոդրիգես, 86 – Լիոնել Մեսի, 33, 90+2, Իվան Ռակիտիչ, 73
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր