211652_close_icon
views-count14569 դիտում article-date 23:26 23-04-2017

Երկրորդ փուլ են անցել Մակրոնն ու Լը Պենը. Փարիզի փողոցներում ցույցեր են

Փարիզում ցույցեր են սկսվել նախագահական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է [url=https://www.afp.com/en/news-hub]«Ֆրանս պրես»[/url] գործակալությունը: Երթևեկությունը դադարեցված է։ Տեղեկություններ են ստացվում ոստիկանության կողմից ծխանռնակների կիրառման մասին։ Ըստ նախնական տվյալների՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է 23.8 տոկոս ձայն։ Մարին լե Պենը հավաքել է 21.6, Ֆրանսուա Ֆիյոնը՝ 20.3, Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19.6 տոկոս ձայն։ Սա նշանակում է, որ կլինի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կմրցեն Էմանուել Մակրոնն ու Մարին լե Պենը:

Նմանատիպ նյութեր