211652_close_icon
views-count16857 դիտում article-date 20:43 23-04-2017

Ազատության հրապարակում հավաքի մասնակիցներն այրեցին Թուրքիայի դրոշը. մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Միություն»,«Պայքար», «Հաղթանակ» վանկարկումների ու սուլոցների ներքո հավաքի մասնակիցներն Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո մեկնարկեց երթը: Ջահերով երթն ունի «Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ» կարգախոսը: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին մեկնարկել է հավաք, որին ժամը 20:30-ին կհաջորդի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բազմամարդ հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ դարձած ավելի քան 1,5 մլն հայերի հիշատակը: Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր