211652_close_icon
views-count66034 դիտում article-date 18:44 23-04-2017

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ու նրա հարակից բակում ասեղ գցելու տեղ չկար. հավատացյալներին բաժանվեց օրհնված մատաղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 23-ին, բարի ավանդույթի համաձայն՝ տարիներ շարունակ Շուրիշկանի Հրաշագործ ավետարանը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից բերվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ Կրկնազատկի տոնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրած է մեր Տիրոջ Հրաշափառ Հարությանը հաջորդող կիրակի օրվան՝ Կրկնազատկի տոնին: Այս տարի ևս Շուրիշկանի ավետարանը բերվեց Սուրբ Գևորգ եկեղեցի՝ ընդունված կարգի համաձայն, պատարագ մատուցվեց , բազմաթիվ հավատացյալներ օրհնություն ստացան հրաշագործ ավետարանից, այնուհետև ժողովրդին բաժանվեց օրհնված մատաղ: Եկեղեցու հոգևորականները հավատացյալներին ցանկացան՝ ասելով. «Թող Աստված օրհնի բոլորին, ուժ ու բարօրություն տա»: Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն, Տեր Զաքարյան Ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Եկեղեցում հավատացյալների հետ հոգևոր թեմաների և օրվա խորհդրի մասին զրույցներ ունեցան նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը և Տեր Գարեգին քահանա Արսենյանը: Այսօրվա միջոցառմանը ներկա էր նաև 2017 թ.-ի Խաչի կնքահայր, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանը: Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ ոչ միայն եկեղեցու ներսում, այլև նաև դրուսում ու հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար: Հավատացյալները այնքան շատ էին, որ հոգևորականները դրսում էին նաև հավատացյալներին հայտնում օրվա խորհուրդը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 388+
388+

Նմանատիպ նյութեր