211652_close_icon
views-count12443 դիտում article-date 18:54 23-04-2017

ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցել է ՌԴ պաշտպանության նախարարին՝ Գյումրիում ռուս զինծառայողի մահվան կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության լրտվական ծառայության տեղեկացմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում ասվում է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը: Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար»:

Նմանատիպ նյութեր