211652_close_icon
views-count24232 դիտում article-date 18:36 23-04-2017

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ուսանողի մոտ մարդկային օրգաններ են հայտնաբերվել

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ոստիկանության աշխատակիցները մարդկային օրգաններ են հայտնաբերել բժշկական համալսարանի ուսանողի մոտ, որոնք նա լաբորատորիայից տեղափոխելիս է եղել հիվանդանոց: Այս մասին հայտնում է [url=https://lenta.ru/news/2017/04/23/student/]lenta.ru[/url]-ն, հղում անելով ria.ru-ին: «Ապրիլի 22-ին ոստիկանության աշխատակիցները մետրոյի «Գորկովսկայա» կայարանում ստուգելու նպատակով կանգնեցրել են Սանկտ Պետերբուրգի առաջին բժշկական համալսարանի ուսանողին, որի մոտ բիոնյութերի նմուշներ են հայտնաբերվել», – պատմել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով` ստուգումը ցույց է տվել, որ երիտասարդը բժշկի հետ պայմանավորվածությամբ լաբորատորիայից հիվանդանոց է տեղափոխելիս եղել ներքին օրգանների նմուշները:

Նմանատիպ նյութեր