211652_close_icon
views-count132314 դիտում article-date 17:45 23-04-2017

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. գազալցակայանում լիցքավորվող ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթել է գազալցակայանում լիցքավորվող Չերի մակնիշի 35 DC 781 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը: Պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարար վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Չերի մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Ջրվեժ Բանավան թաղամասի 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռուբիկ Գրիգորյանի անվամբ: [color=#CC0000] Ծանուցու[/color]մ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր