211652_close_icon
views-count8319 դիտում article-date 17:29 23-04-2017

Ականի պայթյունի հետևանքով Լուգանսկում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչ է զոհվել

Լուգանսկ քաղաքում ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենան պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում է RBC-ն: Պայթյունի հետևանքով ԵԱՀԿ առաքելության մեկ ներկայացուցիչ է զոհվել: Տեղեկությունը հաստատել է նաև ԵԱՀԿ ղեկավար Սեբաստիան Կուրցը: Ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ: Պայթյունը տեղի է ունեցել Պրիշիբ գյուղի մոտակայքում: Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ականը կարող էր տեղադրված լինել սադրիչ նպատակներով: Պայթյունի մասին Սեբաստիան Կուրցը գրառում է կատարել Twitter-ում:

Նմանատիպ նյութեր