211652_close_icon
views-count3952 դիտում article-date 16:41 23-04-2017

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում դեսպան է նշանակել թագավորի որդուն

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում դեսպան է նշանակել թագավորի որդուն: Դեսպանի փոփոխությունը հաջորդում է թագավորության իշխող վերնախավում տեղի ունեցած կադրային փոփոխություններին։ Ապրիլի 22-ին Սաուդյան Արաբիայի պաշտոնական գործակալությունը հայտարարել է, որ Խալեդ բին Սալման բին Աբդուլազիզը Էր-Ռիյադի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել։ Սաուդյան Արաբիան նաև հայտարարել է, որ թագավորի մյուս որդին՝ արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը նշանակվել է երկրի էներգետիկ հարցերով պետական նախարար։

Նմանատիպ նյութեր