211652_close_icon
views-count5761 դիտում article-date 14:47 23-04-2017

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից

Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։ Իր տեսաուղերձում աշխարհահռչակ երաժիշտն ասում է. «Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն»: Սերժ Թանկյանի տեսաուղերձը կարող եք դիտել հետևյալ [url=https://web.facebook.com/SergeySmbatyanOfficial/videos/1425528840824327/?_rdc=1&_rdr]հղմամբ[/url]: [b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր