211652_close_icon
views-count11410 դիտում article-date 13:53 23-04-2017

Ադրբեջանում դադարեցվել է ТНТ հեռուստաալիքի հեռարձակումը. պատճառը Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերի ցուցադրումն է. հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ին

Ադրբեջանի կաբելային հեռուստատեսության որոշ օպերատորներ դադարել են ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է [url=https://haqqin.az/news/98140]haqqin.az[/url] կայքը: Մասնավորապես, ալիքները դադարել են հասանելի լինել Բաքվի կաբելային ամենատարածված օպերատորներից մեկի՝ KATV 1-ի բաժանորդներին: Ընկերությունում հայտնել են, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում: Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո: Իսկ մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվելու են թուրքական ալիքներ: Նշենք, որ ТНТ –ն և ТНТ 4-ը մտնում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսություն» խմբի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է: Հոլդինգի վերահսկողության տակ են նաև ՌԴ 6 հեռուստաալիքներ, որոնց թվում են НТВ-ն, «Пятница!»-ն, ТВ-3-ն ու «Матч ТВ», ինչպես նաև «НТВ-Плюс»-ն ու տասնյակ ռադիոկայաններ:

Նմանատիպ նյութեր