211652_close_icon
views-count44826 դիտում article-date 12:25 23-04-2017

Մոսկվայի մարզի Զելենոգրադի սրճարաններից մեկում ՀՀ քաղաքացին վիճաբանության ժամանակ ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել տեղի բնակչի ուղղությամբ

Այսօր՝ ապրիլի 23-ին, վաղ առավոտյան ժամը 06:00-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադի Յունոստի փողոցում գտնվող սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է [url=http://sobesednik.ru/proisshestviya/20170423-armyanin-dvazhdy-vystrelil-v-opponenta-vo-vremya-ssory-v-zel?utm_source=dlvr.it&utm_medium=twitter]sobesednik.ru[/url]-ն՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը: 27-ամյա ՀՀ քաղաքացին ատրճանակից 2 կրակոց է արձակել տեղի բնակիչի ուղղությամբ, ում հետ վիճաբանել է սրճարանում: 32-ամյա տեղի բնակիչը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: Նա ողջ է մնացել: Հայազգի տղամարդը կրակոցներ արձակելուց հետո փախուստի է դիմել, սակայն քիչ ուշ նրան հայտնաբերել ու ձերբակալել են: Մեկ այլ՝ [url=https://life.ru/t/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/1001294/piat_chieloviek_postradali_v_massovoi_drakie_v_zielienoghradie]LifeNews [/url]լրատվամիջոցի տեղեկություններով՝ այսօր Զելենոգրադում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի տասնյակ տղամարդկանց մասնակցությամբ, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:

Նմանատիպ նյութեր