211652_close_icon
views-count26842 դիտում article-date 10:34 23-04-2017

Երևանում 30–ամյա բարմենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 30-ամյա Ալեքսեյ Հայկյանը իր վարած Mercedes մակնիշի 88 CՏ 818 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ թիվ 22/9 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 78-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստաաի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեկաան գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հայկյանը աշխատում է «ՏԵՐՐԱՍՍԱ» ՍՊԸ-ում՝ որպես բարմեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր