211652_close_icon
views-count9448 դիտում article-date 22:11 22-04-2017

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է ԱՄՆ Անկախության հռչակագրի մագաղաթյա կրկնօրինակը

Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի կրկնօրինակը՝ գրված է մագաղաթի վրա: Այս մասին հրապարակվել է համալսարանի [url=http://declaration.fas.harvard.edu/resources/sussex-dec]կայքում[/url]: Հաղորդվում է, որ փաստաթուղթը հայտնաբերվել է անգլիական Չիչեստեր քաղաքի պետական արխիվում: Գիտնականները կարծում են, որ մագաղաթը սկզբնապես պատկանել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը ստորագրած անձանցից մեկին` շոտլանդացի փաստաբան Ջեյմաս Ուիլսոնին (1742-1798): Նա ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին վեց դատավորներից մեկն է եղել, որին նշանակել է ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը:

Նմանատիպ նյութեր