211652_close_icon
views-count26234 դիտում article-date 21:33 22-04-2017

Օձուն գյուղի փողոցներից մեկը, որում գտնվում է Հրաչյա Սարյանի տունը, անվանակոչեցին նրա անունով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 20-ին Լոռու մարզի Օձուն համայնքում տեղի ունեցավ փողոցի անվանակոչում: Օձուն գյուղի փողոցներից մեկը, որում գտնվում է Հրաչյա Սարյանի տունը, անվանակոչեցին նրա անունով: Հ. Սարյանը 1993թ.-ին բանակ զորակոչվելուց հետո այլևս տուն չի վերադարձել: Ծառայությունից մեկ տարի անց նա անհետ կորել է և արդեն 23 տարի է՝ մայրը նրա մասին լուր չունի: Ինչպես պատմում է զինվորի մայրը՝ Լյուբով Մազիտովան, այդ օրը Հրաչյան պոստը պահում էր իր 7 ընկերների հետ, ովքեր նույնպես մինչ օրս չկան և անհետ կորած են համարվում: Զինվորի մայրը հուսով է, որ մի օր իր հայրենասեր որդին այս փողոցով տուն կվերադառնա: Փողոցն անվանակոչելուց հետո Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ որ սովորել է Հրաչյա Սարյանը, արդեն իսկ իր անունով անվակոչված սենյակում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված անհետ կորած զինվորին: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր