211652_close_icon
views-count9077 դիտում article-date 20:37 22-04-2017

Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Այս օրը մենք հանդիսավորապես հավաքվում ենք հիշատակելու մեկ դար առաջ տեղի ունեցած հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը: 2015թ-ին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին: Այս օրը պատվում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում: Այս առիթով մենք՝ կանադացիներս, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունը, միաբան ենք զոհերի հիշատակը հարգելու, ատելության ու բռնության ցանկացած դրսևորում չհանդուրժելու հարցում: Հիշատակելով Հայոց ցեղասպանության օրը՝ խնդրում եմ միանալ ինձ խաղաղությամբ ու փոխադարձ հարգանքով լի ապագայի հանդեպ իմ հույսի մեջ»,- ասվում է Ջասթին Թրուդոյի հայտարարությունում: Նշենք, որ Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հայտարարություն տարածել է նաև անցած և նախանցած տարելիցներին:

Նմանատիպ նյութեր