211652_close_icon
views-count7904 դիտում article-date 20:18 22-04-2017

Չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի զգուշացմանը` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ցույցը կկայանա

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվող արդեն ավանդական դարձած Ջահերով երթը և ապրիլի 24-ին անցկացվող բողոքի ցույցը, չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի նախազգուշացմանը, կկայանա: Այս մասին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում տեղեկացրեց միջոցառումները նախաձեռնող «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը. հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%B9%D5%B6%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AE-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1/]aliq.ge[/url]-ն: «Քաղաքապետարանը նպատակահարմար չի գտնում ապրիլի 24-ին ակցիա կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում՝ ավտոճանապարհային տեղաշարժը խաթարելու տեսանկյունից»,- նշեց Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ ամեն տարի անցկացվող ցույցերը տրանսպորտի համար երբեք չեն առաջացրել խնդիրներ: «Վրաստանի հայ համայնքի» դիմումին ի պատասխան՝ Թբիլիսիի քաղաքապետարանի նամակում ասվում է. «Ակցիայի և մանիֆեստի համար ընտրված տվյալ վայրը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որտեղ հասարակական տրանսպորտից օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ: Նման վայրերում ակցիա կազմակերպելն անցանկալի է»։ Մինչ այդ, «Վրաստանի հայ համայնքը» հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի հայ համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան»։ Աղբյուրը հիշեցնում է, որ «Վրաստանի հայ համայնքը» Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի խաղաղ ակցիա է անցկացնում ավելի քան 10 տարի։ 2016թ․-ին, սակայն, որոշում ընդունվեց այն անցկացնել Հավլաբարում՝ հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու մասին։

Նմանատիպ նյութեր