211652_close_icon
views-count11611 դիտում article-date 19:14 22-04-2017

Թուրքական կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին

Թուրքական demokrathaber.org կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմին: Կայքը ֆիլմի մասին հոդվածում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրը, ընդ որում` առանց չակերտների: Demokrathaber.org-ն ընդգծում է, որ ֆիլմը լույս է սփռում Օսմանյան կայսրության վերջին տարիների իրադարձությունների վրա և մատուցում տեղեկատվություն, որը խիստ տարբերվում է Թուրքիայի պաշտոնական տեսակետից: «Ֆիլմի հանդեպ քննադատությունները շատ են: Դրանից երևում է, որ այս գեղարվեստական կինոնկարի վերջին խոսքը հաջող է լինելու»,- եզրափակում է թուրքական կայքը: Demokrathaber.org-ում ներկայացվել է նաև ֆիլմի մասին պատմող հակիրճ հոլովակ` թուրքերեն թարգմանությամբ:

Նմանատիպ նյութեր