211652_close_icon
views-count7427 դիտում article-date 18:06 22-04-2017

Տարոն Մարգարյանին՝ 61.2%, Նիկոլ Փաշինյանին 11.5%, Զարուհի Փոստանջյանին՝ 3.9%. հարցում

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ապրիլի 12-20-ն անցկացված 1-ին փուլի սինդիկատիվ հետազոտություների արդյունքները: Հարցումը կատարվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ դեմ առ դեմ: Հարցմանը մասնակցել է 1044 մարդ: Հարցվածների 61.2 տոկոսը մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններում պատրաստ է իր ձայնը տալ Տարոն Մարգարյանին:11,5 %-ն՝ իր ձայնը կտա ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, 3,9 %-ը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին: 12.7 %-ը այդ հարցին հրաժարվել է պատասխանել, իսկ 10,7 %-ը դժվարացել է պատախասնել: Հարցվածների 54.3%-ը նշել է, որ մայիսի 14-ին «միանշանակ» մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին, 24,2 %-ն ասել է, որ «ավելի շուտ մասնակցելու» է, 6,7 %-ն «ավելի շուտ չի մասնակցելու», 9,4 %-ը՝ «հաստատ չի մասնակցելու», 5,4 %-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Նմանատիպ նյութեր