211652_close_icon
views-count52057 դիտում article-date 18:30 22-04-2017

Պարզվել է Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած 2 քաղաքացու և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրիլի 20-ին Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացած քաղաքացիների և հիվանդանոց տեղափոխված 2 վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Զովասար գյուղի բնակիչ՝ 54-ամյա Սասուլիկ Պետրոսյանը, իսկ տեղում մահացել են նրա համագյուղացիներ՝ 53-ամյա Նորայր Մանուկյանը, 26-ամյա Անդոկ Կիրակոսյանը, իսկ վարորդ Ս. Պետրոսյանն ու մյուս ուղևոր՝ համագյուղացի, 27-ամյա Մասիս Կիրակոսյանը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Մահացածներից Ա. Կիրակոսյանին գյուղացիներն են Թալինի հրշեջ-փրկարարների պատգարակով ոտքով տեղափոխել Թալինի հիվանդանոց, քանի որ, ըստ գյուղացիների հայտարարության, դի տեղափոխող բրիգադը ուշացել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/20/1064875/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 19 ՍՏ 705 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ձորագյուղ գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի էլ տեղափոխվել էին Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Համբարձումյանի գլխավորությամբ, ովքեր օգնել էին, որպեսզի վիրավորները տեղափոխվեն հիվանդանոց։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Թալինի ոստիկաններն ու ՃՈ ծառայողները սպասել էին, որպեսզի դեպքի վայր ժամաներ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ . Շամշյանը հայտնել էր նաև, որ ավտոմեքենան բարձված էր եղել աթարով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր